ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր ծրագրերը պետք է կառուցվեն իրատեսական հիմքի վրա. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը զգուշացնում է, որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը վաղուց արդեն իրականություն է դարձել: Ուստի Հայաստանում պետք է պատրաստ լինեին դրա դեմ պայքարին:

 «Այս երկու պետությունները միավորվել են, ուստի մեր դեմ դրանից բխող սպառնալիքը գնալով աճում է: Երկրորդ սպառնալիքը, թուրք-ադրբեջանական ոտնձգություններն ու դրանց ընդլայնումն է, որոնք դրսևորվում են տարբեր ուղղություններով: Մասնավորապես՝ Հայաստանի հարավային սահմանին գտնվող Մեղրի քաղաքի դեմ, որը պանթուրանական ծրագրի հիմքն է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց նաև, որ դրանից բացի կան նաև ֆինանսական և կրոնական սպառնալիքներ, որոնք չեզոքացնելը պակաս կարևոր չէ, իսկ հռետորական հարցը, թե՝ Թուրքիայի Հայաստանի հետ սահմանները բացելու մասին, ընդհարնապես ֆանտաստիկայի ժանրից է: Այս դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը, և կա՞ արդյոք նման սպառնալիքը կանխելու ծրագիր, որի պտասխանը նույնն է: Մելքոնյանի դիտարկմամբ այսօր կա երեք հիմնական խնդիր Հայաստանի իշխանությունների համար, որոնք պետք է լուծվեն մոտ ապագայում:

 «Նախ՝ բոլոր ծրագրերը պետք է կառուցվեն իրատեսական հիմքի վրա: Երկրորդ՝ վերլուծական և քաղաքական դաշտում տգիտությունը պետք է վերանա, քանի որ վերջին տարիների դիլետանտիզմը ոչնչացրել է համակարգերը: Երրորդ քայլով հարկավոր է նոր մարտահրավերները հաշվի առնել, հակառակ դեպքում մենք կշարունակենք դոփել տեղում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Արևիկ Աճեմյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular