ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ–ում հերքում են Ռուստամ Մուրադովի հետ սպասվող հանդիպման լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհայտ կորած 40 զինծառայողների հարազատներ այժմ պաշտպանության նախարարության շենքի դիմաց են և սպասում են Մուրադովին։

 Պաշտպանության նախարարությունում հերքում են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման լուրերը։

«Պաշտպանության նախարարությունում նման հանդիպում նախատեսված չէ», – ասացին Sputnik Արմենիային ՊՆ–ից։

Նշենք, որ անհայտ կորած 34 զինծառայողների հարազատներ այժմ պաշտպանության նախարարության շենքի դիմաց են և սպասում են Մուրադովի գալուն։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասել են, որ նման տեղեկություն ունեն ՊՆ–ից։

«Մեզ ասացին` Ռուստամ Մուրադովը Ղարաբաղից գալիս է Հայաստան, արդեն ճանապարհին է, ամենաուշը գիշերը ժամը մեկին կլինի այստեղ, հանդիպում ունի։ Մենք էլ սպասում ենք իր գալուն, հուսանք` գոնե նա լուծում կտա մեր հարցին», – լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Մյուսի խոսքով էլ` թեկուզ մինչև լույս սպասելու են Մուրադովի գալուն։

«Մինչև մեր երեխեքի մասին պատասխան չստանանք, չենք գնալու», – ասաց մյուսը։

Նշենք, որ 34 զինծառայողները ծառայել են Էջմիածնի զորամասում` մինչև Արցախ տեղափոխվելը։ Նրանց մեծ մասը Արմավիրի և Արարատի մարզերից է։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular