ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ մարդու փոխարեն աշխատի. «Հայաստանի Հանրապետություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մասնագետները բացատրում են, որ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու:  Որ GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, և սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ այդ գործիքը կիրառող մասնագետը:

Այսօր չկա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին և  պաշտպանելու հայկական շահերը։  «ՀՀ»-ի հետ զրույցում մասնագետներից Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ի իր բաց նամակը ուղարկել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ, և այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտեին: Կոմիտեից պատասխանել են. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված բոլոր աշխատանքները կատարվում են ժամանակին, ըստ հավուր պատշաճի և սահմանված ընթացակարգերով...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular