ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է RT-նՙ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը:

«Հեռախոսազրույցը թույլ է տվել քննարկել բազմաթիվ թեմաներՙ կապված երկկողմ հարաբերությունների հետ և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

Այս առնչությամբ Ֆրանսաին և Եվրամիությունն Անկարայից պարզաբանման են սպասում, ինչն անհրաժեշտ պայման է կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Ֆրանսիան Մակրոնի նախագահության պայմաններում «բավականին վտանգավոր փուլում է», և խորհուրդ էր տվել «արագ ազատվել» նրանից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular