ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը 10-րդ անգամ անընդմեջ դարձել է տարվա ամենաազդեցիկ կինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Forbes-ի վարկածով 2020 թվականին աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա վարկանշային աղյուսակը գլխավորում է 10-րդ անգամ անընդմեջ։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը։

Չորրորդ հորիզոնականում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այս տարի վարկանիշի հեղինակներն ընդգրկել են կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Ամենաազդեցիկ կանանց թոփ-100-ում կան նաև երգչուհիներ՝ Ռիհաննան (69), Բեյոնսեն (72), Թեյլոր Սվիֆթը (82), ինչպես նաև դերասաուհի Ռիզ Ուիզերսփունը (92)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular