ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջորդ ապակայունացումը կլինի Միջին Ասիայում կամ Ղազախստանում, դրանով Թուրքիան դուրս կգա Չինաստանի հետ սահման ու կակտիվացնի 30-35 մլն թվաքանակի հասնող ույգուրներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հասարակական գործիչ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Հաջորդ ապակայունացումը կլինի Միջին Ասիայում կամ Ղազախստանում, դրանով Թուրքիան դուրս կգա Չինաստանի հետ սահման ու կակտիվացնի 30-35 մլն թվաքանակի հասնող ույգուրներին, ովքեր թուրքախոս են: Թուրքիան ստանձնել է 1941թ.-ի ֆաշիստական Գերմանիայի դերը, այն է` ստեղծել պատերազմի օջախներ, որի նպատակն ավելի վեր կանգնած տրանսազգային միավորների համաշխարհային պլանները կյանքի կոչելն է: Առավել հավանական է կապիտալիստական հասարակարգը փրկելու ձգտումը, իսկ կապիտալիստական աշխարհին ջրի վրա մնալու համար պետք են ճգնաժամեր 30-40 տարին մեկ ինտերվալով: Այս ամենի ավարտից հետո Թուրքիան ամենայն հավանականության կմասնատվի:
 
Եթե Չինաստանը ցանկանում է կանխել, կամ ժամանակ ձգել, ապա ամեն կերպ պետք է աջակցի Հայաստանին, ուժեղացնի Սյունիքը ու ինչ որ կերպ Մեղրիով անցնող թուրք-ադրբեջանական միջանցքը, որով անցնելու են Միջին Ասիա գնացող հիմնական ուժերը: Հատկանշական է նաև, որ Չինաստանի նախագահը Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկին դիմեց իր բանակին ու կոչ արեց պատրաստվել պատերազմի:
Կանխատեսումներս ցավոք մինչ այս իրականություն են դարձել, այդ թվում նաև վերջին պատերազմը: Իրադարձություններին պետք է կարողանալ նայել վերևից ու ոչ ստանդարտ դատել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular