ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զենքը արդեն ոչ մեկին պետք չէ՞

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
sneg.tv-ն գրում է, որ էներգակիրների արտահանման հետ կապված աճող խնդիրը միակ մարտահրավերը չէ, որին Ռուսաստանը ստիպված է եղել բախվել արտաքին շուկայում: Դատելով Ստոկհոլմի Խաղաղության Միջազգային Հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներիից՝ Ռուսաստանը արագորեն դուրս է մղվում զենքի համաշխարհային շուկայից, որտեղ երկար ժամանակ զբաղեցրել էր առաջատար դիրք:
Համեմատած 2010–2014 ժամանակահատվածի հետ 2015–2019 ժամանակահատվածում SIPRI–ի տվյալներով, Ռուսաստանից զենքի արտահանումը նվազել է 18%-ով: Ընդ որում, ԱՄՆ-ից զենքի արտահանումն աճել է 23%-ով և ամերիկյան զենքի արտահանումը 76%-ով գերազանցել է ռուսականին, ֆրանսիական զենքի արտահանումը ևս հասել է բարձր մակարդակի և գերազանցել է ռուսականին 2 անգամ:
 
 
Ինչու՞ է Ռուսաստանը կորցնում շուկան:
Դրա պատասխանը նման է միջազգային շուկաներում Ռուսաստանի տնտեսական պարտության պատճառներին: Մի կողմից դա պայմանավորված է հակառուսական պատժամիջոցներով: Հավասարապես լուրջ պատճառ է հանդիսանում նաև արտաքին առևտրի գործընկերների ռուսական կողմի ընտրությունը, որոնց մեծ մասը հակված է չվճարել առաքված ապրանքների համար:
 
Լեռնային Ղարաբաղում  հայ-ադրբեջանական վերջին հակամարտության արդյունքները ևս զենքի շուկայում ապագա կորուստների երաշխիք են: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանին հաջողվել է զենք արտահանել Հայաստան և Ադրբեջան, ըստ էության, զենք մատակարարել ուղիղ հակառակորդներին, որոնք, ի վերջո, պատերազմել են: Միևնույն ժամանակ, վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանն է հանդիսացել Հայաստան գրեթե ամբողջ զենքի վաճառողը, իսկ Ադրբեջանի դեպքում դա եղել է միայն 31%-ը: Բաքուն Իսրայելից է ստացել իր զենքի 60%-ը:
 
Հակամարտության մեջ հայկական կողմի պարտությունը, որը հագեցած է եղել միայն ռուսական զենքով, կասկածի տակ է դնում վերջինիս արդյունավետությունը: Ողջ հակամարտության ընթացքում համաշխարհային ռազմական փորձագետները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հայկական ՀՕՊ համակարգերը անարդյունավետ են եղել թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների դեմ: Կասկած չկա, որ այս ամենը շուտով կվերածվի փորձագիտական նոր եզրակացությունների և առաջարկությունների, ինչը կհանգեցնի ռուսական զենքի գնումների էլ ավելի կրճատմանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular