ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չես կարող մի օր լինել քրիստոնյա, մի օր՝ քրիստոնյա՝ բայց ՙՙուդի՚՚. Շահեն Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Շահեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Երբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, վարչապետի մամլո խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ ի թիվս այլի, կար հետևյալ ձևակերպումը՝ ՙՙՆիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է Պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա....՚՚:
Կրկնում եմ՝ ՙՙ...որպես քրիստոնյա՚՚:
Հիմա հետաքրքիր է, քրիստոնյա մարդը, անկախ իր զբաղեցրած կարգավիճակից, չպետք է արդյո՞ք որևէ հոդաբաշխ պարզաբանում, բացատրություն, ներկայացնի, թե ինչպիսի վերաբերմունք ունի իր դավանած եկեղեցու հոգևոր դասի հավաքական կարծիքը հնչեցրած կաթողիկոսների հայրապետական հորդորի վերաբերյալ....
Լավ, եթե անգամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին չեք ուզում պատասխանել, լավ, Արամ Առաջինին, ում ձեր ներկայացուցիչների միջոցով հորդորում էիք համաձայնվել ՙՙտեղափոխվել՚՚ Էջմիածին, իր խոսքին էլ պատասխան չեք ուզում տալ...գոնե մամուլի խոսնակի միջոցով....արդյոք անտեսելը, արհամարհելը, դրանք քրիստոնյային վայել հատկանիշներ են:
Չնայած, կարծում եմ, մամուլի խոսնակի արդեն իսկ վերոնշյալ հայտարարության մեջ, կա ևս մի ձևակերպում, որը լավագույնս արտահայտում է քրիստոնյա մարդու վերաբերմունքը հոգևոր դասի նկատմամբ՝ ՙՙկառավարության ղեկավարի համար որևէ տարբերություն չկա, թե ով է Պատարագ մատուցող հոգևոր հովիվը..՚՚:
Այսինքն, մինչ օրս անսասան կարգով հաստատված հոգևոր միջոցառումների անցկացման արարաողակարգով մերժում են միջոցառումն անցկացնել պետության ղեկավարի մասնակցության պատճառով, դա հեչ, քանի որ միևնույն է....
Որքան հասկանում եմ, դա նույն է, որ եթե պետության ղեկավարը մեկնի օտարերկրյա այցելության և նրան դիմավորեն այդ երկրի ԿԳՄՍ նախարարությունից ինչ-որ մեկը, կամ օրինակ վարչապետը մեկնի Արարատի մարզ, և Գարիկ Սարգսյանի փոխարեն նրան դիմավորի օրինակ ինչ-որ ձկնաբուծարանի տնօրեն...(քանի որ դեռևս մարզում չի հիմնվել կոկորդիլոսաբուծարան)...
Բոլորովին այլ կլիներ ընկալումը և իրադրությունը, եթե վարչապետի մամուլի խոսնակը պաշտոնական պարզաբանման մեջ չնշեր ՙՙորպես քրիստոնյա՚՚ ձևակերպումը...հայտարարել եք, հետևաբար բարի եղեք մինչև վերջ հետամուտ լինել ձեր իսկ հայտարարությունների բովանդակությանը...չես կարող մի օր լինել քրիստոնյա, մի օր՝ քրիստոնյա՝ բայց ՙՙուդի՚՚...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular