ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ։

ՀՀ սահմանի ողջ երկայնքով այս պահին աշխատում է արտգործնախարարության գերատեսչական խումբը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով սահմանների վերաձևավորմանը վերաբերող հարցին։

«Այսինքն` ամբողջ սահմանի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվող բանակցություններին, որոնք տեղի են ունենալու ամենայն հավանականությամբ հենց այս տարի` ռուս գործընկերների միջնորդությամբ, երկու կողմերի միջև։ Հենց այս պահի դրությամբ ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև իրավական սահման վերջնական արձանագրված չէ»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը վերհանել է այն բոլոր իրավական փաստաթղթերը, քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու սպասվող բանակցությունների համար։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող լինել»,– ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է սահմաններին ՀՀ ԶՈւ տեղակայմանը, այն, ըստ փոխվարչապետի, նույնպես վերջնականապես կիրականացվի բանակցությունների արդյունքում։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20201209/25683987/hayastann-u--adrbejany-sahmanneri-harcov-banakcutyunnery-ksksen-minchev-tareverj.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular