ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է 40 պատգամավորի ստորագրությամբ նախագիծ դնել շրջանառության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ճգնաժամն ակնհայտ է և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական քայլեր իրականացնելով՝ օգտագործելով իրավական բոլոր գործիքակազմը: Այս կարծիքին է փաստաբան Նորայր Նորիկյանը:

1or.am- հետ զրույցում նա նշեց, որ ներքաղաքական իրավիճակը գնալով լարվում է և արդեն իսկ մոտ է պայթյունավտանգին: Սակայն, պետք է հաշվի առնել, որ եթե բախումներ սկսվեն, ապա դա կարող է խարխլվել երկրի պետականության հիմքերը, դրանից բխող հետևանքներով:

 «Վերջնագրերով խոսելը չի բխում ո՛չ քաղաքական, ո՛չ պետական շահերից: Ուստի հասարակությունը պետք է զսպվածություն ցուցաբերի և դուրս չգա Սահմանադրության և օրենքների շրջանակներից: Քաղաքական հարցերը պետք է լուծել քաղաքական տրամաբանության մեջ և պետք է այդ շրջանակներից դուրս չգալ, քանի որ այն կարող է կործանարար լինել: Խնդիրն այն է, որ գործող Սահմանադրությունը նոր վարչապետ ընտրելու երկու իրավական հնարավորություն է տալիս: Մեկը դա 115-րդ հոդվածն է, որով սահմանվում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է պառլամենտի 1/3-ի կողմից նման նախագիծ շրջանառության մեջ դնել: Մեր դեպքում անհրաժեշտ է 40 պատգամավորի ստորագրությամբ նախագիծ դնել շրջանառության մեջ: Իսկ նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 67 ձայն, որպեսզի նախագիծն օրենքի ուժ ստանա»,- ասաց Ն.Նորիկյանը:

« Երկորդ իրավական ճանապարհն այն է, որ վարչապետն ինքնակամ հրաժարական ներկայացնի: Բայց այս դեպքում որևէ երաշխիք չկա, որ պառլամենտի կողմից կարող է այլ թեկնածու առաջադրվել: Ուստի, հարկավոր է այս երկու ուղղություններով քայլեր իրականացնել և հրապարակել, որպեսզի հասարակության համար էլ պարզ լինի, թե ընդդիմությունն ինչ օրակարգ է պատրաստվում ներկայացնել»,- ավելավրեց  փաստաբանը:

Նելլի Նանյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular