ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է բարձրաձայնենք, որ վարձկանների հետևում կանգնած է Թուրքիան. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի արդյունքում Թուրքիան հնարավորություն ստացավ իր երկրից դուրս լայն ճակատով ներկա գտնվել Հարավային Կովկասում և մասնակցել տեղի ունեցող իրադարձություններին: Փորձագետի կարծիքով դա տեղի է ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ կամ լուռ համաձայնությամբ:

 «Թուրքիան մտել է տարածաշրջան, երկարաժամկետ պլաններով: Բայց մենք պետք է մեր ձեռքում եղած շատ կարևոր փաստերը ահաբեկիչների հետ կապված օգտագործենք մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, բարձրաձայնելով, որ վարձկանների հետևում կանգնած է Թուրքիան, որը կարող է նաև ահաբեկիչների գորոծնն օգտագործել այլ տեղերում ևս ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Արաբագետը նշեց նաև, որ վարձկանների ներգրավումը հակամարտությունների ժամանակ արգելվում է միջազգային օրենքներով: Ուստի այդ հանգամանքը պետք է օգտագործել միջազգային բոլոր հարթակներում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գործընթացներ սկսելու համար: Մյուս կողմից պետք է արձանագրել, որ փաստացի Արցախի այն հատվածը, որտեղ այս պահին կանգնած են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, տարածքի հետ կապված բոլորովին այլ նպատակներ կան, ինչը, բնականաբար պետք է հակասության մեջ լինի Մինսկի խմբի մյուս համանախահագող երկրների շահերին: Այս առումով Հայաստանը պետք է կարողանա դիվանագիտական և այլ խողովակներով անել ամեն ինչ ստեղծված իրավիճակից հնարավորինս շահած դուրս գալու համար:

Անի Կարապետյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular