ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորի հայրը՝ մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ մամուլի` նոր մարզպետը 2018-ին ակտիվորեն մասնակցել է իշխանափոխությանը` փակելով Երևան–Արարատ մայրուղին։ Իսկ 2020թ–ին անձամբ է ցրել մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիան։

ՀՀ կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին պաշտոնից ազատելու որոշումը և հավանություն կտա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկած նոր մարզպետի նշանակմանը։

Հրաժարականի դիմում ներկայացրած Գարիկ Սարգսյանին, ըստ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի, կփոխարինի Ռազմիկ Թևոնյանը։

Նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։

Ըստ մամուլի` գործարար Ռազմիկ Թևոնյանը 2018-ին ակտիվորեն մասնակցել է «թավշյա հեղափոխությանը»` փակելով Երևան–Արարատ մայրուղին։ Իսկ 2020թ–ին անձամբ է ցրել մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիան ու բացել ընդդիմության փակած մայրուղին։

Ռազմիկ Քերոբի Թևոնյանը Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։

Ծնվել է 1961թ-ին Արարատի շրջանի Արալեզ գյուղում, սովորել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել Արտաշատի պահածոների գործարանում` որպես տեխնոլոգ, ապա` արտադրամասի պետ։

1991թ-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։

Հիշեցնենք` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Facebook–ում գրել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա վստահեցրել էր, որ անցած 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular