ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նման ճգնաժամեր եղել են նաև թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում և նրանք ևս կորցրել են հողեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով այս պահին Հայաստանում քաղաքական համակարգեր չկան: Այն պետք է ձևավորել: Եվ անկախ նրանից, թե ով է իշխանության, ով դրսում, միևնույն է, քաղաքական կառույցները չեն կազմում իրական քաղաքական համակարգերի մասեր:

Ինչ վեաբերում է հասարակությանը, ապա այստեղ ևս քաղաքական օրակարգ ձևավորելու պահանջ չկա, քանի որ մի կողմից մարդիկ գտնվում են ապատիայի մեջ, մյուս կողմից չեն ցանկանում երկրորդ անգամ հեղափոխություն անել:

 «Հայաստանում մի իրավիճակ է, երբ հին համակարգերը մահացել են, իսկ նորը դեռ չի ծնվել: Սա քաղաքական խորը ճգնաժամի արդյունք է: Ներկայում ճգնաժամը բավական խորն է, բայց լինում են նաև ավելի խորը ճգնաժամեր: Լինում են դեպքեր, երբ նման ճգնաժամերը երկար են շարունակվում: Լինում են դեպքեր, երբ կորցրած պետականությունը վերականգնել այլևս հնարավոր չի լինում: Նման ճգնաժամեր եղել են նաև թե՛ Ադրբեջանում և թե՛ Վրաստանում, որը հաղթահարելու համար նրանցից բավականին երկար ժամանակ է պահանջվել: Այն ժամանակ երկու պետություններն էլ կորցրել են հողեր: Կան նաև շատ երկրների օրինակներ, երբ այլևս հնարավոր չի լինում պետականությունը վերականգնել, թեև դրանք շարունակում են քարտեզի վրա գոյություն ունենալ: Հարկավոր է հետևել իրադարձություների զարգացմանը և տեսնելու համար, թե Հայաստանն ինչ ճանապարհով կգնա: Եվ այս ճանապարհին, կարևոր չէ, թե իշխանության ղեկին ով կամ որ քաղաքական ուժը կլինի, այլ այն, թե ինչպես է երկիրը կառուցվելու: Մենք, ներկայում այն իրավիճակում ենք, որ պետք է հասկանանք, որ այն համակարգերը, որոնք պետք է կառուցել, պետք է ոսկերչական ճշգրտությամբ, քայլ առ քայլ իրականացնել: Եվ այս ճանապարհին չեն կարող այսրոպեկան լուծումներ լինել, քանի որ դա հղի է բաազմաթիվ վտանգներով»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց  Ա.Իսկանդարյանը:

Արմինե  Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular