ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է, անցած մեկ օրում որևէ սադրանք չի արձանագրվել: Այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը, փոոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում։ Խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրավիճակը հանգիստ է։ Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել»,- հայտնել է նա։

Պերեպելկինի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացնում են 23 դիտակետերում: Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular