ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կշարժվենք առաջ. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել:

«Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը: Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ»,-Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը:

ԱՀ նախագահի խոսքով՝ պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին հաղթահարել են բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել են անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել են անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ:

«Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր: Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular