ՀՅԴ-ական երիտասարդները ձվերով եւ կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Փաշինյանին
ՎԻԴԵՈԱյսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով եւ կոչերով դիմավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք եւ հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների եւ հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։
Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։
Դավաճա՛ն, հեռացի՛ր։
Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը»: