ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հատուկ ջոկատայինները կարող են Ղարաբաղի ռուս խաղաղապահների դեմ դիվերսիաներ կազմակերպել. Գեներալ Յուրի Նեկտաչև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Թուրքական բանակի հատուկ նշանակության ջոկատայինները կարող են սկսել դիվերսիոն գործողություններ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ: Այդ վարկածը հնչեցրել է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը: Վերջերս պաշտոնական Բաքուն պաշտոնապես հայտարարել էր, որ տարածաշրջանում գտնվող թուրք զինվորականները սակրավորներ են:

Սակայն համացանցում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում կարող են լինել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ջոկատայիններ: Ըստ Նետկաչևի` Թուրքիայի հիմնական նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելն է, և դա կարելի է իրականացնել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելու միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular