ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը արգելել է բանջարեղենի ներկրումը այն բոլոր երկրներից, որոնք մասնակցել են ղարաբաղյան հակամարտությանը․ Ադրբեջանից հետո անցել են Թուրքիային և Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
fontanka.ru-ն գրում է, որ Ռուսաստանը դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի ու պղպեղի ներկրումը Հայաստանի Արմավիրի մարզից: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքը:
Գերատեսչությունը բանջարեղենի մեջ հայտնաբերել է Պեպինո խճանկարային վիրուս և այդ ամսին հոկտեմբերի 30-ին նախազգուշացրել է հայկական կողմին և պահանջել «տեղեկություններ տրամադրել հետազոտության արդյունքների և ձեռնարկված բուսասանիտարական միջոցառումների մասին»:
 
«Արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ «Ռոսսելխոզնադզոր»-ը պահանջված տեղեկատվությունը չի ստացվել, ինչը կարող է վկայել հայկական բուսասանիտարական հսկողության համակարգի անպատրաստ լինելու և Ռուսաստան Պեպինո խճանկարային վիրուսից զերծ ապրանքների ներմուծումն ապահովելու հարցում»,- ասված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ:
 
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը որոշել է «պատժել» Ղարաբաղյան հակամարտության մեկ այլ թեկուզ ոչ ֆորմալ, բայց մասնակցի: Թուրքական լոլիկում «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնաբերել է Հարավամերիկյան տոմատի ցեց և Արևմտյան կալիֆոռնիական թրիփս, ինչպես նաև նույն Պեպինո խճանկարային վիրուս: Թուրքիայի Անթալիա եւ Իզմիր նահանգներից լոլիկի ներկրման արգելքը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 11-ից:
Ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր, որ դեկտեմբերի 10-ից արգելվել է լոլիկի և խնձորի ներմուծումը Ադրբեջանից, որը ևս ղարաբաղյան հակամարտության կողմ է եղել:
Այլ երկրների իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին այս կամ այն պատճառով «անցանկալի» երկրների նկատմամբ նման սահմանափակումներ կիրառելու մեջ։ Օրինակ, Ռուսաստանը նախկինում արգելել էր Բորժոմի հանքային ջրի և վրացական կամ մոլդովական գինիների ներմուծումը, և հաճախ դա եղել է այդ պետությունների հետ բախումների ընթացքում կամ դրանից հետո:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular