ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են». Ալիևը ռազմական շքերթի ժամանակ պատերազմի հնարավոր շարունակության մասին ակնարկ է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը: Այս մասին գրում է Московский Комсомолец պարբերականը:

Իր ելույթում Ալիևը նշել է, որ դեռևս անցյալ դարի 80-ականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վտարվել են իրենց հայրենի հողերից»:

«Զանգեզուրը, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են», -հայտարարել է Ալիևը:

90-ականների իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի դրան հաջորդած անկախությունն Ալիևն անվանել է «շրջափակում»: ԼՂ մի մասի վերադարձը նա որակել է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:

Միևնույն ժամանակ, Ալիևն ակնարկել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն իրեն լիովին ձեռնտու չէ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս ասել էր, որ եթե Հայաստանը «չվերադարձնի իրենց հողերը, ապա այդ հարցը կլուծեն ռազմական ճանապարհով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular