ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին զիջումը կլինի, եթե ագրեսիայից հետո համաձայնենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԳԱԱ թղթակից անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, մինչև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը պաշտոնապես արձագանքելը պետք է հասկանալ, թե առհասարակ Թուրքայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ինչ հիմնադրույթների վրա է հիմնվում: Այդ ամենով հանդերձ, պետք է նաև հաշվի առնել նաև, որ Թուրքիայից եկող հայտարարությունները աշխարհաքաղաքական իրողություններից են բխում: Ուստի հարկավոր է բավականին ուշադիր լինել և չշտապել:

 «Պետք է նկատել, որ ըստ թուրքական կողմի վերլուծությունների փորձ է արվում ներկայացնել, որ ավելի շատ Հայաստանն է կախված Թուրքիայից, քան Թուրքիան Հայաստանից: Բացի այդ, Թուրքիան բոլոր առիթներն օգտագործելով փորձում է ցույց տալ, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանը դադարի լինել Արցախի երաշխավորը: Ուստի, ակնկալում են զիջումներ նաև այս ուղղությամբ: Այդ համատեքստում, առաջին զիջումը կլինի այն, որ մենք Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայից հետո համաձայնենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Մյուս զիջումները, ըստ Սաֆրաստյանի, որի մասին Թուրքիան դեռ չի բարձրաձայնում, վերաբերում են Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն և Հայստանի կողմից 1921-ին կնքված Կարսի պայմանագրին հավատարիմ մնալու մասին հայտարարությանը:

 «Այսինքն Չավուշօղլուի հայտարարությունները պետք է այս երեք կետերի համատեքստում դիտարկել: Այսինքն՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գնա զիջումների: Ուստի, այս պայմաններում Թուրքիայի հետ երկխոսության մասին խոսել ընդհանրապես իմաստ չունի: Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ուղղված էր նաև Հայաստանի դեմ: Ամեն դեպքում, Հայաստանի դեմ վարվող քաղաքականությունը պետք է դիտարկել նախորդ դարից սկսված և մինչ օրս շարունակվող մարտահրավերների շարունակականության տեսանկյունից: Այսինքն՝ հարկավոր է Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը շարունակել ավելի ինտենսիվորեն: Եվ եթե մենք կարողանանք ավելի հմուտ քաղաքականություն վարել, ապա, կարծում եմ, ավելի շատ աջակիցներ կունենանք, քան հիմա ունենք»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Մարիամ Պետրոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular