ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք էլ պետք է մեր պահանջները ներկայացնենք Ադրբեջանին. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապերի հաստատմանը, կարծում է, որ ամեն ինչից առաջ նախ հարկավոր է մտածել մինչև պատերազմը այլ երկրների հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին, որպեսզի կարողանանք ավելի ամուր դիրքերից հանդես գալ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ:

 «Ամեն ինչից առաջ մենք պետք է մտածենք մեր դիվանագիտական կշիռը բարձրացնելու մասին: Դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, երկրում կայունություն պահպանելու և այնպիսի իշխանություն ունենալու մասին, որը և՛ անվտանգության, և՛ դիվանագիտական ոլորտներում ավելի վստահ քաղաքականություն կիրականացնի: Նման քայլերի արդյունքում մեզ հետ հարաբերություններ ձևավորելու ցանկություն կհայտնեն այնպիսի երկրներ, որոնք ներկա պահին նման հարաբերություններ չունեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ արդեն իսկ սկսվել են սակարկություններ՝ Հայաստանի տարածքների ուղղությամբ, որն ուղեկցվում է լուրջ ճնշումներ գործադրելով: Ուստի, մենք պետք է դրան նախապատրաստվենք և կարողանանք ոչ միայն դրանց պատասխանել, այլև մեր պահանջները ներկայացնել:

 «Այստեղ շատ կարևոր է կուտակել այն ողջ ինֆորմացիան, որը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարբեր ռազմական հանցագործություններ իրականացնելուն և մարդասիրական տարբեր խախտումներին է վերաբերում: Բացի այդ, հարկավոր է անցած տարիների ընթացքում Հայաստանին հասցված վնասները ևս ներկայացնել միջազգային հանրությանը և եթե հարցը հասնի փոխհատուցմանը, ապա Հայաստանը ևս պետք է իր կողմից պահանջներ ներկայացնի»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Կարեն Ադամյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular