ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Գ. Մուրադյանի դիմումն արդեն մակագրվել է։

Մեր տեղեկություններով, հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ է ընկել եւ ինքն է դիմում գրել։

Մենք կապ հաստատեցինք Գեւորգ Մուրադյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ դիմում գրել է. «Լուրը ճիշտ ա, ամսի 16-ից թե 15-ից դիմումը գրված ա, բայց չեմ ուզում մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է Մենուա Սողոմոնյանի կողմից դատարանում վիճարկմանը, Մուրադյանն ասաց, որ ինքը Մ. Սողոմոնյանի հետ կապ չունի: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular