ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ փոփոխությունների մեկնարկի ժամանակը տակավին տրված է. «Արցախի Արդարություն կուսակցություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արցախի Արդարություն Կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության անկախության և սահմանադրական հանրաքվեների օրերը խորհրդանշական կերպով համընկնում է մարդու իրավունքների միջազգային օրվա հետ: Արցախցին 29 տարի առաջ, 1991 թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ռումբերի պայթյունների ներքո, մասնակցեց հանրաքվեին և միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: Այնուհետև, որպես կայացած պետություն, ունեցավ իր սահմանադրությունը, որտեղ մենք հստակ ցույց տվեցինք մեր դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, սա անվիճարկելի ընտրություն է, որը չի՛ կարող խաթարել նույնիսկ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակավոր արդյունքները:
Ցավոք, Արցախն այսօր ապրում է փաստացի սպասողական ռեժիմով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով: Ելնելով ներկա իրողություններից, Արցախի "Արդարություն" կուսակցությունը գտնում է, որ մեծ փոփոխությունների մեկնարկի ժամանակը տակավին տրված է, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են մեծ փոփոխությունների հնարավորությանը, կարող են և պարտավոր են համախմբվել առաջին հերթին Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գաղափարի շուրջ:
 
Պատկերը կարող է պարունակել. 4 մարդ, կանգնած մարդիկ, կոշիկներ, մորուք և բացօթյան
Պատկերը կարող է պարունակել. 3 մարդ, կանգնած մարդիկ, կոշիկներ և բացօթյան
Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, կանգնած մարդիկ, կոշիկներ և բացօթյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular