ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղարկել են սպանդի․ սիրիացի վարձկանները պատմել են Լեռնային Ղարաբաղում իրենց խնդիրների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
volga-day.ru-ն գրում է, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ կռվելու համար ժամանած գրոհայինները պատմել են, թե ինչով է իրենց գրավել Ադրբեջանը, և ինչու են իրենք համաձայնվել պատերազմել Լեռնային Ղարաբաղի համար:
Ըստ նրանց՝ իրենց մեծ փողերի խոստումներով են հրապուրել, իսկ երբ արդեն հասել են Կովկաս, և գնալու այլ տեղ չեն ունեցել, նրանց առանց մի կաթիլ կարեկցանքի նետել են առաջնագիծ հրետակոծության տակ:
Ըստ մի վարձկանի խոսքերի՝ «իրենք պարզապես թնդանոթի միս են եղել»:
Մեկ այլ սիրիացի վարձկան էլ պատմել է, թե ինչպես է ինքը մեկնել Լեռնային Ղարաբաղ պատերազմ, և որ հավաքագրելիս խոսք է գնացել Ադրբեջանի ռազմական անցակետերում սովորական ծառայության մասին:
 
«Ինձ համոզեցին գնալ մի պարզ առաքելությամբ` ծառայել որպես խաղաղապահ, կամ սահմանապահ, և հավաքագրողը խոստացել էր ամսական վճարել 2000 ԱՄՆ դոլար, որը մեր մոտ մեծ գումար է»,- ասել է վարձկանը:
 
Հավաքագրողները առատաձեռն խոստումների շնորհիվ կարողացել են հավաքագրել շուրջ 1500 վարձկանի: Պինդ սիրիացի տղամարդիկ ժամանել են Ղարաբաղ խաղաղություն հաստատելու համար, սակայն հասնելով տեղ, բախվել են դաժան իրականության հետ: Տեղում նրանց ասել են, որ նրանք գրանցվել են առաջնագիծ գնալու համար և հիմա ստիպված են կռվել զենքը ձեռքին:
 
«Մահ էր ամենուր՝ փամփուշտներ և բեկորներ, փրկության քիչ հույս կար, դժվար էր գոյատևել՝ ապրելու հնարավորությունը հարյուրից մեկն էր, շատերն են ընկել, բայց բոլորը միամտորեն հավատացել են, որ սրբազան խաղաղապահ առաքելություն են իրականացնում»,- ասել է ողջ մնացած վարձկաններից մեկը:
 
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» հասարակական կազմակերպությունը հայտնում է Ադրբեջանի համար կռված առնվազն 500 զոհված սիրիացի վարձկանների մասին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամեն կերպ հերքում է այն տեղեկությունները, թե Բաքուն Հայաստանի հետ առճակատման ժամանակ վարձկաններ է օգտագործել: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կռվել է բացառապես իր բանակի ուժերով և չի ուժեղացրել բանակի կազմը սիրիացի վարձկաններով:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular