ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրառում է արել, որով պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։

«Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն,– գրում է Զարիֆը, –նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին» (Զարիֆն ի նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` իրանական Ադրբեջանը` խմբ.)։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular