ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշացե՛ք. ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի և ապատեղեկատվության հետևանքները կարող են անդառնալի լինել

ՄՇԱԿՈՒՅԹ

 Այս օրերին, երբ տեղեկատավական դաշտում անսովոր եռուզեռ է և սովորական ընթերցողին դժվար է հասկանալ թե տեղեկատվական դաշտ նետվող լուրերից ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ, երբ դժվար է գտնել երկկողմանի պարզաբանում պարունակող հոդված կամ ծանրակշիռ լրագրողական հետաքննություն, պարզվում է կարող են գտնվել նաև այնպիսի լրատվամիջոցներ, որ այստեղից այնտեղից հայթայթած գրառումը մեկ այլ անձի նկարով տարածեն համացանցում, առանց մտածելու, թե նման անպատասխանատու գործունեության արդյունքում ինչ վնաս կարող են հասցնել այս կամ այն անձին:

Օրերս Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ինչ-որ մեկի գրառմանը կցելով իր լուսանկարը՝ հրապարակվել է տեղեկություն, որի բովանդակության հեղինակը ինքը չէ: Եվ եթե չլինեին Բադալյանի ընկերները, գիտնականը երևի չէր էլ իմանա, որ կայքերից մեկում իր նկարով տեղադրված լուրը, որի բովանդակության հետ թանգարանի տնօրենը որևէ կապ չունի, շարունակում է դիտումներ ապահովել կայքի համար: Այս մութ պատմությանն անդրադառնալու և կատարվածի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար 1or.am-ը զրուցեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:

 «Խոսքը կայքում իմ նկարով տեղադրված մի նյութի մասին է, որի բովանդակության հետ ես որևէ կապ չունեմ: Հրապարակված տեղեկությունը դուրս է իմ գործառույթների շրջանակներից: Բացի այդ, լինելով գիտնական ես չէի էլ կարող մտածել սոցիալական ցանցի իմ էջում նման գրառում կատարելու մասին, ուստի անմիջապես արձագանքեցի: Տեսնելով, որ կայքում իմ նկարով նյութ է տեղադրած, անմիջապես իմ էջում հերքում հրապարակեցի, որպեսզի կանխեմ այդ կեղծ լուրի տարածումը, քանի որ տարածվելու դեպքում կարող էր ազդել ոչ միայն իմ հեղինակության, այլև՝ գործունեության վրա: Դրանից հետո փորձեցի կապ հաստատել այդ կայքի աշխատակիցների հետ, սակայն, կայքում որևէ հեռախոսահամար և իրաբանական հասցե»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մ.Բադալյանը:

Բադալյանը հետագայում պարզել է, որ սոցիալական ցանցում նույն անուն-ազգանունով եղել է մեկ այլ օգտատեր, որը իր թելեգրամի և ֆեյսբուքի էջերում է տեղադրել այդ լուրը, որը հիշյալ կայքի կողմից հրապարակվել է թանգարանի տնօրենի նկարով, նրա անունից:

«Հավանբար լուրն իմ նկարով է տեղադրվել, քանի որ որոշակի շրջանակներում հայտնի լինելով իմ նկարով հրապարակված նյութը կարող էր ավելի շատ դիտումներ ապահովեր, որը, սակայն մեծապես կազդեր իմ հեղինակության վրա: Մյուս ենթադրությունս այն է, որ դա այն աստիճանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է, որ նույնիսկ ցանկություն չի եղել ճշտել, թե ո՞վ է իրականում այդ գրառման հեղինակը: Ուստի, նյութը տեղադրելու ժամանակ Google որոնողական համակարգից վերցրել են իմ նկարը, առանց հետամուտ լինելու, թե արդյո՞ք ես եմ այդ գրառման հեղինակը: Երկու դեպքում էլ կատարվածը կարելի է անթույլատրելի արարք որակել, որը կարող է ազդել ոչ միայն իմ հեղինակության, այլև իմ ղեկավարած հաստատության հեղինակության վրա: Այդ պատճառով ես երկու գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որպեսզի կարողանամ շտկել այդ թյուրիմացությունը»,- ասաց Մ. Բադալյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular