ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Ալիևն ավելի ընդունելի են, քան նախկինները.Արշալույս Մղդեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արշալույս Մղդեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Ցավով ու վախով եմ ասում, բայց մեր երկրում մի մասսա կա, ակտիվ ու մարտնչող, որոնց համար Էրդողանն ու Ալիևն ավելի ընդունելի են, քան "նախկինները"։ "Նախկինների" վերադարձն ավելի վտանգավոր է, քան Զանգեզուր կորցնելու հեռանկարը։
Բայց, ինչ ցանում ես, դա էլ հնձում ես։ Էս մասսան կոսմոսից չի ընկել, առնվազն 30 տարի "աճեցվել" է կրթության, թույլ գիտության, տասովկի ինստիտուտի արմատավորման, տաքսիստների մի հսկա խավի ձևավորման, բանակից փախցնելու, բայց զինվորի կենացը խմելու վարքագծի, զարգացման տեսլականի բացակայության հետևանքով։
Տարիներ առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներից մեկի ժամանակ, որին ինքս էի ներկա, բողոքեց, որ ոչ մի հստակ ազգային ուղենիշ չունենք։ Էդ ժամանակ սոցիոլոգիական մեծ հետազոտություն էր անցկացվել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։
Վրաստանցիների համար գերնպատակ էր ԵՄ֊ին և ՆԱՏՕ֊ին ինտեգրվելը։ Ադրբեջանի համար` մեր նկատմամբ ռևանշը։ Ու արեցին դա։ Հայաստանում հստակ ուղենիշ չկար, կարծիքների ռազբռոս ու ապակողմնորոշված վիճակ։
Սա է եղել, կա ընկերներ ու դրա համար ունենք են, ինչ ունենք։
Մինչ երկուշաբթի։ Խաղաղ հանգստյան օրեր։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular