ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահը՝ էյֆորիկ շոկի պատանդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորցրել է իրականության զգացումը: Արցախի դեմ սանձազերծած ահաբեկչական պատերազմից հետո մոռացել է անգամ, որ Կոկա-Կոլայի տարիքն ավելին է, քան իր ղեկավարած պետությանը: Այդուհանդերձ սկսել է տեսիլքներ տեսնել Հայաստանի այս կամ այն հատվածի ադրբեջանական լինելու մասին, մոռանալով, որ Ադրբեջանն ընդամենը մեկ ստորագրությունով, սինթետիկ հիմքի վրա ծնված երկիր է, որն ընդամենը մեկ դար առաջ գոյություն չուներ: Բայց, արի ու տես, որ հաղթանակները ոչ միայն սովորական մարդկանց, այլ նույնիսկ երկրների առաջնորդներին կարող են հասցնել անգիտականցականության աստիճանի, ստիպելով իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտել: Հարցն այսքան ակտուակ չէր լինի, եթե նա իր մտքերը նեղ շրջապատում հայտներ, կենացի մակարդակով, ոչ թե ի լուր աշխարհի: Փաստորեն, Ալիև կրտսերը գտնվելով էյֆորիկ շոկի մեջ, սկսել է աշխարհին ցույց տալ, թե ով է ինքն իրականում: Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը դեռ պատերազմի սկզբից հայտարարում էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ոչ միայն Արցախում ցեղասպանություն իրականացնելն է, այլև Հայաստանը թուլացնելը և շարունակել հայերի դեմ երիտթուքերի ցեղասպանական քաղաքականությունը հայերի դեմ:

«Այն ինչ ասաց Ալիևը, ասել է բազմիցս: Եվ դա ըստ էության դարձել է ադրբեջանական պատմագրության պաշտոնական տեսակետը, որը վերջին տասնամյակների ընթացքում ամեն կերպ տարածվում է տարբեր ձևերով: Եվ այդ ոգով են դաստիարակվում ադրբեջանցի երեխաները: Եվ երբ նման հայտարարություն հնչում է ռազմական շքերթի ժամանակ, ապա ավելի ակհայտ է դառնում ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունը ողջ աշխարհին»,- 1or.am-ին ասաց Ռ. Սաֆրաստայանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular