ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի կողմի Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է. Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց է սկսվել, սակայն թե ինչ է մատակարարվում, չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, դա չի սկսվել միայն վարկով և չի ավարտվում միայն վարկով: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այդ ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Մեր կողմից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռք բերվել ոչ վարկով: Ինչպես գիտեք, դրանից հետո նաև, երբ զենքի տեսակների մասին հարցադրումներ էին լինում, մենք ասել ենք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք շատ լավն են կարևոր են ու շատերի համար երազելի զենքեր են»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:
Հովհաննիսյանը հավելեց, որ այդ վարկային համաձայնագրով ձեռք են բերվում ոչ միայն զենքեր, այլ նաև օպերատիվ հետախուզական սարքեր, որոնք չեն կրակում, սակայն շատ կարևոր նշանակություն ունեն:
ՌԴ-ից 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագրով նախատեսվում է, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային միջոցներով կֆինանսավորվեն ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարումները: Համաձայնագրով սահմանված է, որ պետական արտահանման վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, որից առաջին երեք տարիները արտոնյալ պայմաններով, 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրի արժեքի 10 տոկոսի չափով վանսային վճարումների տեսքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular