ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի արտաքին և ներքին անվտանգության հարցը պետք է մշտապես լինի առաջնային խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսելով Ադրբեջանում անցկացված շքերթի ժամանակ Ալիևի և Էրդողանի ելույթներին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ պատահական մտքեր չեն հնչել:

Հերթական անգամ նոր պատմական իրավիճակում նման ելույթները խոսում են այն մասին, որ թուրք-ադրբեջանական կողմը առնվազն պատրաստ չէ նոր իրավիճակում և համագործակցային միջավայրում իր ապագան շարունակելու Հայաստանի հետ:

 «Եվ այս պայմաններում հայկական կողմը չի կարող առաջ անցնել իրադարձություններից և խոսել խաղաղություն հաստատելու մասին: Պատերազմից հետո մեր խնդիրը պետք է լինի շատ արագ ոտքի կանգնելը, բոլոր ուղղություններով: Դիվանագիտական հարթությունում ևս պետք է լինենք նաև ճկուն: Եվ եթե կան դիվանագիտական հարաբերություններ սկսելու նախադրյալներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա կարելի է աշխատել այդ ուղղությամբ ևս, բայց երբեք չպետք է անվտանգային հարցերն անտեսել: Մեր երկրի արտաքին և ներքին անվտանգության հարցը պետք է մշտապես լինի առաջնային խնդիրը, քանի որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ շրջապատված ենք ոչ բարեկամ երկրներով»,- ասաց Ա. Պետրոսյանը:

 Արևելագետի կարծիքով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համատեքստում չենք կարող անտեսել նաև հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ուստի մեր պետական քաղաքականության ուղեգիծը պետք է ներառի բոլոր հարցերը, որոնք բխում են մեր անվտանգության ապահովման տեսանկյունից: Խոսելով Իրանի կողմից հնչեցվող հայտարարությունների մասին, արևելագետը նշեց, որ փաստացի Իրանը դուրս է մնացել հակամարտության կարգավորման գործընթացում մաս կազմելու հեռանկարից և դրանից բացի կանգնել է նոր մարտահրավերների առջև:

«Իրանը թեև փորձում է նախապատերազմական իր դիրքերը պահպանել տարածաշրջանում, բայց ահաբեկիչների տեղակայումը, Իրայելի ներկայության աճը Ադրբեջանում, անհանգստացնում է Իրանին: Ուստի նա փորձում է իրեն ուղղված մարտահրավերները մեղմել դիվանագիտական խողովակներով: Այս պայմաններում մենք ևս պետք է ակտիվացնենք մեր օրակարգը Իրանի հետ և սկսենք ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարել իրանական կողմի հետ»,- 1or.am-ին ասաց Ա.Պետրոսյանը:

Հայարփի  Կարապետյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular