ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի և Էրդողանի ելույթներն ուղղված էին ոչ թե Հայաստանին, այլ՝ ՌԴ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները թուրք-ռուսական ալյանս ձևավորելու և Արցախի հարցը այդ համատեքստում լուծելու մասին: Ի դեպ, նման մեղադրանքների մասին նաև հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Արդյո՞ք իրականում եղել է կամ կա նման սցենար, թե՞ դա գերտերությունների հերթական խաղն է, դժվար է ասել, բայց որ այս խոսակցությունները դեռ երկար կարող են շարունակվել՝ միանշանակ է: Փորձագետ Վահագն Մարտիրոսյանը համոզված է, որ Ալիևի և Էրդողանի ելույթներն ուղղված էին ոչ թե Հայաստանին, այլ՝ ՌԴ-ին: Եվ եթե Ադրբեջանի նախագահը փորձում էր հասկացնել, որ ձեռք բերածով իրենք կարող է չբավարավեն, ապա Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը խոսում էր ավելի մեծ նկրտումների մասին:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև իրավիճակային ալյանս է ձևավորվել, քանի որ Ռուսաստանը ներկայում չունի այն ռազմաքաղաքական ներուժը, որն ուներ 5 տարի առաջ: Ուստի այդ վակուումը, որն այս տարածաշրջանում առաջացել էր, բնական է, որ պետք է լրացնելու փորձ արվեր մեկ այլ ուժի կողմից: Ամենայն հավանականությամբ ռուս-թուրքական հակասություններն այս հարցում շարունակվելու են, բայց պետք է հաշվի առնել, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները ո՛չ ռուսական, ո՛չ էլ թուրքական նկրտումների կողմնակիցը չեն: Ուստի հաշվի առնելով այս իրողությունը մենք պետք է կարողանանք օգտվել այս հակասություններից և ավելի արդյւոնավետ պաշտպանենք մեր շահերը»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:

Հասմիկ Հակոբյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular