ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖԻՖԱ-ն անվանել է տարվա լավագույն խաղացողների եռյակը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2020 թվականի լավագույն խաղացողների եռյակը: Այս մասին հաղորդել է կազմակերպության կայքը:

Տարվա լավագույն խաղացողի կոչման համար կմրցեն Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Առանձին մրցանակի կարժանանա նաև տարվա լավագույն դարպասապահը: Մրցանակի հավակնորդներն են՝ Ալիսոնը՝ «Լիվերպուլից», Մանուել Նոյերը՝ «Բավարիայից» և Յան Օբլակը՝ «Ատլետիկոյից»:

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular