ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդեն 10 օր է՝ օգնություն եմ խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն»․ հրապարակվել է Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը. Mediaport

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տելեգրամի «Mediaport» ալիքը գրում է.

«ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝  10 օր է  խնդրում է Նիկոլ Փաշինյանին դադարեցնի քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը, բայց նա շարունակում է: 

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն: 
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:

Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»:

Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»»:

Մանրամասները՝ ձայնագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular