ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա­նագ­նաց­նե­րի մի­ջո­ցով ուղարկ­ված «թե­զե­րն» ար­դեն հրա­պա­րա­կա­յին են հնչեց­վում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության՝ պայմանով, որ այդ խոսակցությունը չընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ: Նրա խոսքերով, որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի ու բռնության լեզվով չպետք է խոսի: «Մենք պետք է ընդհանուր ըմբռնում ունենանք, պայմանավորվենք, հրաժարվենք բռնության և սպառնալիքի խոսույթից»,- ասաց Փաշինյանը՝ հատուկ շեշտելով, որ խոսքը իրական մտադրությունների մասին է: Սա փաստացի գնահատվում է որպես հերթական մեսիջ՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, հստակ երաշխիքներ ստանալու նպատակով: Բանն այն է, որ, ինչպես նշել էին օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը բանագնացներ էր ուղարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը:

Մեր տեղեկություններով, քանզի դրական պատասխան չի ստացել, հիմա նույն առաջարկը հնչեցնում է հրապարակային: Թեպետ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները հստակ հայտարարել են անվտանգության երաշխիքնեի ու, այսպես կոչված, «մարդասիրական միջանցքի» մասին, խնդիրը դեռևս բաց է մնում, քանի որ, մեր տեղեկություններով, Փաշինյանը երաշխիքներ է ցանկանում նաև մասնավորաբար իրավական պատասխանատվության առումով, ինչի հետ կապված որևէ համաձայնություն չի ստացել: Ուստի հիմա ԱԺ ամբիոնից նա արդեն հրապարակային է հնչեցրել այն «թեզերը», որոնք փոխանցվել էին Վանեցյանին բանագնացների միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular