ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նշանակումը շատերի, մեղմ ասած, տարակուսանքին ու քննադատությանն արժանացավ. մեծամասնության կարծիքով, նշանակվել է դիվանագիտական կորպուսի ամենաթույլ կադրերից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում վստահ են, որ Այվազյանը, բացի լավ դեսպան լինելուց, որևէ այլ քաղաքական, բովանդակային, որակական, մտավոր պոտենցիալ չի դրսևորել, առավել ևս, բացարձակ անծանոթ է արցախյան բանակցային գործընթացին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել: ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ նախարարը շահագրգռված է եղել ոչ միայն ու ոչ այնքան Արցախի շուրջ ստեղծված դրամատիկ զարգացումներում հանգուցալուծումներ գտնելու հարցում, որքան Ռուսաստանի իշխանական շրջանակներում Նիկոլ Փաշինյանի իմիջի վերականգնման աշխատանքներում, մասնավորաբար համոզելու, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված վիճակում միայն Փաշինյանը կարող է հայ-ռուսական հարաբերությունների երաշխավոր լինել:

Սա, ըստ մեր տեղեկությունների, պարզապես քմծիծաղով է ընդունվել ռուս գործընկերների կողմից: Ի դեպ, ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ ԱԳ նախարարն արդեն հասցրել է մականուն ձեռք բերել. նրան սկսել են կոչել «Պետրուշկա»: Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե այդ մականունն ինչ իմաստ ունի ու ինչի հետ է կապվում՝ կոնկրետ կանաչու տեսակի՞, թե՞ ռուսական հեքիաթների մոտիվների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular