ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՀ-ն Հայաստանին վարկային ծրագրի շրջանակներում մոտ 37 մլն դոլար կհատկացնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանին Stand-By վարկային ծրագրով կտրամադրվի 36,9 մլն ԱՄՆ դոլար։

Այս առնչությամբ հայտարարությունում ասվում է․

«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։ Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, հետևաբար վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»։

Հիմնավորելով այս որոշումը՝ կազմակերպությունից նշում են, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել ոչ միայն ողջ աշխարհը պատուհասած COVID-19-ի համավարակից, այլև աշնանը ԼՂ հակամարտության սրացումից։

ԱՄՀ-ի հաշվարկներով՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7 տոկոսով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular