ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մերժել է Թուրքիայի խնդրանքը․ Թուրքիան սկսել է տարհանել սիրիացի գրոհայիններին Լեռնային Ղարաբաղից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
inforos.ru-ն գրում է, որ ըստ Սիրիայում Լոնդոնի մարդու իրավունքների դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդերռահմանի Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը սկսել է տարհանել արաբ զինյալներին Ադրբեջանից, որոնք ուղարկվել էին Հարավային Կովկաս մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայկական Պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին: 900 գրոհային վարձկանների առաջին խումբն է թուրքերի կողմից ուղարկվել Սիրիա:
 
Պետք է անկեղծորեն ընդունել, որ Ռամի Աբդերռահմանն առաջինն է, ով հրապարակել է տեղեկատվություն թուրքական ռազմական հետախուզության կողմից Սիրիայում մահմեդական արմատականների հավաքագրման և նրանց պատերազմական գոտիի տեղափոխելու մասին: Ըստ դիտարանի` ադրբեջանական բանակի կողմից կռվել են մոտ 2580 ավազակներ, որոնց մեծ մասը սիրիացի թուրքոմաններ են (չպետք է շփոթել թուրքմենների հետ) Թուրքիայի կողմից գրավված Աֆրին անկլավից և Ալ-Բաբ, Ջարաբլուս քաղաքներից:
 
Գրոհայինների առաջին խմբին, որը վերադառնում է հայրենի վայրեր, սկզբնական շրջանում ստացել է 10 հազարական թուրքական լիրա: Թուրքերը խոստացել են հետագայում վճարել մնացած աշխատավարձը: Հավաքագրման պայմանները նախատեսել են ամսական 1500-ից 2000 ԱՄՆ դոլար վճարում կախված ռազմական մասնագիտությունից և մարտական առաքելությունների կատարումից:
Ռազմական գործողությունների ողջ ընթացքում վարձկանների անդառնալի կորուստները կազմել են 293 գրոհայիններ:
 
 
Նշենք, որ մեծ ռազմական փորձ ունեցող արաբական ջոկատները ենթարկվել են միայն թուրք սպաների հրամաններին, որոնք անմիջականորեն գտնվել են ադրբեջանական բանակում: Զինյալներն օգտագործվել են հիմնականում հատուկ հետախուզական, դիվերսիոն և այլ գործողություններ իրականացնելու համար, իսկ նրանց գործողություններն առանձնացել են հակառակորդի նկատմամբ հատուկ դաժանությամբ:
Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը և անձամբ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս են ունեցել ստանալ իրենց «եղբայր» Իլհամ Ալիևի համաձայնությունը Ադրբեջանում սիրիացի թուրքոմանների ընտանիքներով Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում բնականացման և նրանց Ադրբեջանի անվտանգության ուժերում (բանակ, սահման-մաքսային և այլ ծառայություններ) ներգրավելու հարցում:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած թուրքերի կողմից Հայաստանի դեմ պատերազմում ցուցաբերած ռազմական օգնությանը, կարողացել է վճռականորեն մերժել Էրդողանի այդ ոտնձգությունները: Նման վստահության բարձր աստիճանի պատճառով կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի առաջնորդի որոշումը կայացվել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի ազդեցության տակ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular