ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարությունյանի հետ ես եմ զրուցել». Ռուսլան Իսրայելյանը` սկանդալային ձայնագրության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատել է, որ ինքն է զրուցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Երեկ սոցցանցերում տարածվեց հերթական սկանդալային ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ։ Խոսակցության ընթացքում Հարությունյանն ասում է, որ 10 օր է` օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի ստացել:

«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք, դա է, ավելացնելու բան չկա»,–հայտնել է Իսրայելյանը։

Ռուսլան Իսրայելյանն ասել է նաև, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին։ Հարցին, թե որևէ միտում տեսնո՞ւմ է այն հրապարակելու մեջ, Իսրայելյանը պատասխանել է` հնարավոր է:

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Ավելի ուշ «Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքն այս տեղեկությունները հաստատող ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular