ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


The National Interest-ը նկարագրել է Անդրկովկասում նոր ռազմական սցենարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

terrnews.com-ը գրում է, որ ինչպես հայտարարել է National Interest- ի վերլուծաբան ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքը շուտով կդառնա հերթական հակամարտության պատճառ: Մասնագետը պնդում է, որ Անդրկովկասում հակամարտությունն իրեն չի սպառել, և ռազմական գործողությունները կվերսկսվեն առաջիկայում, և այս անգամ էպիկենտրոնը, ըստ Մայքլ Ռուբինի, կլինի Լաչինի միջանցքը: Թուրքիան ագրեսիա կդրսևորի:

Ներկայումս չի կարելի իրավիճակը Անդրկովկասում հանգիստ անվանել, չնայած այն հանգամանքին, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ հրադադարին նպաստելու համար: Լաչինի միջանցքը միացնում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, և այն չի կարելի անվանել անվտանգ: Ոչ ոք չի կարգավորում տրանսպորտային կապերը, և Թուրքիան վաղ թե ուշ հրահրելու է մեկ այլ հակամարտություն: Մասնավորապես, արդեն իսկ Էրդողանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը հատելիս Հայաստանի կողմից գնդակոծվել է թուրքական տրանսպորտը:

Նա առաջ է քաշել այդ ոլորտում վերահսկողություն սահմանելու պահանջ, և պահանջ, որ ճանապարհը պետք է համատեղ հսկեն Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը, և եթե դա տեղի չունենա, ապա մոտ ապագայում նոր սկանդալ կլինի, որը կարող է ավարտվել արյունահեղությամբ: The National interest-ի փորձագետը նշում է, որ Թուրքիան նույնը արդեն իսկ արել է նախկինում. նախ գրավել է Սիրիայի նշանակալի տարածք, ապա հրահրել հակամարտություն և նման կերպ վերսկսել ռազմական գործողությունները երկրում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular