ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ գործողությունը չի հանդիսանում հանցագործություն»․ նոր շրջադարձ Ադրբեջան չեխական մատակարարումների գործում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
topwar.ru-ն գրում է, որ վերջին չորս տարիներին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Չեխիայի ազգային կենտրոնը (NCOZ) հետաքննում էր զինամթերք արտադրելու նյութերի Ադրբեջան ապօրինի արտահանման գործը:
Սակայն այժմ, ըստ Aktuálně.cz-ի, նոր անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել Ադրբեջան չեխական ռազմական մատակարարումների հարցում: Դատախազությունը որոշում է կայացրել մեղադրյալների դեմ քրեական գործ չհարուցել և դադարեցնել նրանց հետապնդումը:
 
Ըստ NCOZ–ի քննիչների` վեց անձ է մասնակցել ռազմական արտադրանքի ապօրինի շրջանառությանը, ներառյալ չեխական զենքի արտադրության ընկերությունների ղեկավարները: Նրանց թվում են Explosia պետական ձեռնարկության նախկին գլխավոր տնօրեն Յոզեֆ Տիխին, ինչպես նաև CZ Hermex-ի համասեփականատերեր Էմիլ Մարկուպը և Իրժի Վավրան:
 
NCOZ-ը նրանց մեղադրել է օրենսդրության պահանջները խախտելու և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ անծուխ վառոդի գործարան կառուցելու պայմանագիր կնքելու մեջ: Բանն այն է, որ նրանք թույլտվություն են ունեցել բացառապես քաղաքացիական նպատակներով տեխնոլոգիաներ արտահանել: Հրատարակությունը այն կարծիքին է հայտնել, որ հավանաբար NCOZ-ն ի վիճակի չի եղել բավարար ապացույցներ հավաքել մեղադրյալների դեմ և դատարանում հաստատել նրանց մեղավորությունը: Ըստ հայցվորի մամուլի քարտուղար Ալեշ Կիմբալանի այդ գործողությունը հանցագործություն չէ։
 
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով, ՄԱԿ-ը 1992 թվականից սկսած արգելք է սահմանել Ադրբեջանին զենք և ռազմական նյութեր մատակարարելու վրա: ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն շուտով միացել են այդ արգելքին: Եվ չնայած ՄԱԿ-ը վերացրել է էմբարգոն 2001 թվականին՝ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն շարունակել են հավատարիմ մնալ դրան: Այսպիսով, Չեխիայի օրենսդրության համաձայն, Ադրբեջանին ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների մատակարարումն արգելվում է: Բայց հիմա, ինչպես երևում է Չեխիայի իրավական համակարգը առաջնորդվում է «Եթե չի կարելի, բայց իսկապես ուզում ես, ուրեմն կարելի է» սկզբունքով:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular