ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր կովի մասին. ՃՈ մեքենան թփերի մեջ դարանակալած սպասում է իր «զոհերին». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում և կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը գյուղի մուտքի մոտ ավարտվում է:

Իսկ այդտեղ սահմանված արագությունը ժամում 60 կիլոմետր է, որը վարորդներից շատերը գերազանցում են: Իհարկե, արդարացված չէ արագության գերազանցումը, սակայն արդարացված չէ նաև պետավտոտեսուչների թաքնվելը, որոնք թփերի միջից միանգամից հայտնվում են խախտում արած մեքենաների դեմ դիմաց, հանկարծակիի բերում վարորդին ու հետևից գնալով՝ կանգնեցնում:

Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular