ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 5-ը Հայաստանի հետախուզական զորքերի օրն է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումը կազմավորումը սկսվել է 1991թ. սեպտեմբերից` Հայաստանի անկախությունից հետո: 1992 թ. նոյեմբերի 5-ին կազմավորումն ավարտվել է, եւ հետագայում այդ ամսաթիվը դարձել է Հայաստանի հետախուզական զորքերի օրը:

Հատուկ հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրներից է հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելը, հակառակորդի կարեւոր օբյեկտները ոչնչացնելը կամ շարքից հանելը հակառակորդի թիկունքում դիմադրություն կազմակերպելիս, օգնություն ցուցաբերելը, հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու նախանշանները բացահայտելը:

Հայաստանի ղեկավարությունը, բարձր հրամանատարությունը եւ հետախույզները բարձր են գնահատում հետախուզական զորքերի պատրաստվածության մակարդակը, որը մշտապես կատարելագործվում է: Ռազմական մասնագետները կարծում են, որ հետախուզական զորքերը Հայաստանի ԶՈՒ-ի պատմականորեն ամենակարեւոր բաղադրիչներից են եղել:

Այս զորքերը տարբերվում են մարտական եւ ֆիզիկական պատրաստվածությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով եւ հայրենասիրական ոգով, բարդ պայմաններում արագ որոշում կայացնելու ունակությամբ: Տվյալ ստորաբաժանումները համալրվում են տեխնիկական նոր միջոցներով եւ սպառազինության միավորներով:

Հետախուզական զորքերի օրն ավանդաբար անցկացվում է պարգեւատրման արարողություն: Այսօր շնորհավորում եւ պատվում են երկրի բոլոր հետախույզներին, ինչպես նաեւ հետախուզական զորքերի բոլոր վետերաններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular