ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլ»-ի պատգամավորները նամակ են ստացել. քիչ անց վարչապետը ուղերձով հանդես կգա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկություններով, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քիչ առաջ հաղորդագրություն են ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվում:

Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ Հանրային Հեռուստաընկերությունը գնացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ուղերձ տեսանկարահանելու համար: Սակայն այդ ուղերձն ամեն դեպքում հրաժարականի հետ կապված չէ: Փորձեցինք ուղերձի մասին տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանից, նա սկզբում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ապա հավելեց, թե ուղերձ չեն նկարահանում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին վարչության նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով, նիստում մթնոլորտը թեժ է: Մեր տեղեկություններով, նիստը ընթանում է հենց կառավարական առանձնատանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular