ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան պատրաստ է ԵՄ-ի հետ տարաձայնությունները հարթելու նպատակով երկխոսություն սկսել. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության (ԵՄ) հետ Թուրքիայի սերտ կապերի ապագան մի քանի պետությունների հավակնությունների հետ կապելը հիմնովին սխալ մոտեցում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Մանիսա-Աքհիսար օղակաձև ճանապարհի բացման արարողությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարի խոսքով ՝ Եվրամիությունը պետք է ազատվի Հունաստանի ու Կիպրոսի հունական համայնքի ազդեցությունից:

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան միշտ ցուցաբերել է կառուցողականություն և բանակցությունների սեղանի շուրջ ԵՄ-ի հետ տարաձայնությունները կարգավորելու ցանկություն:

«Թուրքիային օտարելու, մեկուսացնելու և նույնիսկ ավելին` պատժելու փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Անկարան պաշտպանում է իր ազգային շահերը: Անկախ ԵՄ դիրքորոշումից՝ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»,- ասել է թուրք առաջնորդը:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular