ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդի արցունքով կարելի է որոշել կորոնավիրուսի ծանրության աստիճանը

ՖՈՏՈ

Կորոնավիրուսով հիվանդի արցունքների բաղադրությունից հնարավոր է որոշել, թե որքան բարդ կլինի հիվանդության ընթացքը։ Комсомольская правда պարբերականի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Մադրիդում գտնվող Սան Կառլոս կլինիկայի գիտնականները։

Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19 ունեցող 62 հիվանդների արցունքային հեղուկում ցիտոկինների (իմունային ռեակցիաների ազդանշանային մոլեկուլներ) կազմը: Պարզվել է, որ կենսաբանական նմուշները պարունակում են բորբոքման այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք առկա են արյան պլազմայում: Բոլոր հիվանդների դեպքում էլ բարձր է եղել որոշակի ցիտոկինների՝ իմունային համակարգի բջիջների պարունակությունը, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել վարակի հարուցչի դեմ: Հենց նրանք են պատասխանում այն հարցին, թե ինչպես կընթանա հիվանդությունը:

Գիտնականները կարծում են, որ թեստավորման այս մեթոդը կօգնի ամբողջ աշխարհի բժիշկներին:

Անալիզ վերցնելու համար հարկավոր չէ լաց լինել․ նմուշառումը կատարվում է աչքի լորձաթաղանթից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular