ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին ծաղրել է Փաշինյանին ռուսական ՌԷՊ համակարգերից բողոքելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
jpgazeta.ru-ն գրում է, որ ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վայրահաչումները «չաշխատող» ռուսական էլեկտրոնային պայքարի համակարգերի (ՌԷՊ) մասին:
Արձագանքելով Փաշինյանի տրտունջին` ըստ որի ռուսական ՌԷՊ-երը իբր չեն կարողացել կանխել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի Արցախին (Լեռնային Ղարաբաղ) հարվածներ հասցնելը, Սատանովսկին նշել է. «Պետք էր մասնագետներ պատրաստել, Փաշինյանը լսե՞լ է, որ խաղաղ ժամանակ պետք է մարզվել և ոչ թե հաշիվներ մաքրել և ինտրիգներ հյուսել»։
Ըստ Սատանովսկու, «վայրենի վայրի տեխնոլոգիան վայրենու ձեռքին վեր է ածվում մետաղի կույտի: Դա հին ասացվածք է, բայց ճիշտ է: Այնպես որ, ներկայումս Ղարաբաղի հայերի և, որպես այդպիսին, Հայաստանի անվտանգությունն ամբողջությամբ և լրիվ կախված է ռուս խաղաղապահներից, և ոչ թե երևանյան խորհրդարանի շաղակրատանքներից»: Միաժամանակ Սատանովսկին հիշեցրել է Փաշինյանին, որ ռուսական ՌԷՊ համակարգերը հաջողությամբ օգտագործվել են Սիրիայում թուրքական, ամերիկյան և իսրայելական ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերի դեմ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular