ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մարտեր Ղարաբաղում և խաղաղապահները․ ի՞նչ է տեղի ունենում իրականում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
rusvesna.su-ն գրում է, որ դեկտեմբերի 11-ին և 12-ին իրավիճակը սրվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Ադրբեջանական զինուժը գրոհել և մասամբ գրավել է վիճելի գյուղեր: Ըստ Ադրբեջանի՝ պատճառը «Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում» «հակաահաբեկչական գործողությունն» է: Այս արտահայտությունը պատահականորեն չի դրվում չակերտների մեջ: Եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրման պահին Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը եղել են հայկական, և հայկական կողմը հույս է ունեցել դրանք պահել իրեն։
Սակայն Երևանի դանդաղաշարժության պատճառով այդ անկլավը ժամանակին չի հայտարարագրվել և չի ընդգրկվել խաղաղապահ գործողության գոտում:
Եվ կրկին ցուցադրական փաստ: Արևմտամետ ֆոնդի նախկին աշխատակից, այժմ ՀՀ վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը տարօրինակ հայտարարություն է արել իրավիճակի վերաբերյալ ասելով, որ «հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին Հին Թաղերի տարածքում իրենց գործառույթները կատարելու համար»:
 
Ընդգծենք, որ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես չեն մեկնաբանել խնդիրը: Փաստորեն, իշխանությունները հետ են քաշվել և ցանկացած պատասխանատվություն փոխանցել են ռուս խաղաղապահներին: Դա ավելի վաղ նկատվել էր զոհվածների մարմինները գտնելու, գերիներին վերադարձնելու հարցի հետ կապված, իսկ հիմա «խաղաղապահները պետք է դա պարզեն, մենք նրանց տեղեկացրեցրել ենք և վերջ»։ Սակայն ըստ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի «Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին մեղավոր են Արցախի իշխանությունը և Պաշտպանության բանակի ղեկավարությունը: Պատերազմի ավարտի առաջին իսկ օրվանից նրանք գիտեին, որ մի խումբ հերոս կամավորներ պաշտպանել են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, բայց ոչինչ չեն ձեռնարկել կամավորներին աջակցելու համար, մասնավորապես կանոնավոր բանակ ուղարկել այդ գյուղեր և ռուս խաղաղապահների տեղակացնել այդ ամսին: Այդ անգործության արդյունքում հայկական կողմը փաստացի կորցրել է վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող այդ երկու գյուղերի նկատմամբ»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular