ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան պլանավորում է Ուկրաինայի ռուս-թուրքական բաժանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
iarex.ru-ն գրում է, որ լեհ ռազմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը գրել է, որ Ուկրաինան ավելի ու ավելի է ամրապնդում իր համագործակցությունը Թուրքիայի հետ, բայց այդ դաշինքը Կիևին չի մոտեցնի ՆԱՏՕ-ին, և եթե Ուկրաինան որոշի Դոնբասի և Ղրիմի խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, դա կհանգեցնի աղետի:
Ըստ նրա, Ուկրաինայի աղետը կարող է դրսևորվել նրանով, որ այդ երկիրը մասերի բաժանվի, բայց ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի, ինչպես շատերը սխալմամբ կարծում են, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Ռեպետովիչը շեշտել է, որ սխալ է այն միտքը, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ Արևմուտքի դաշնակիցն է:
 
«Գոնե այս համատեքստում Թուրքիան չի ներկայացնում Արևմուտքի շահերը: Ավելին, նա ձգտում է ամեն կերպ ասպարեզից դուրս մղել Արևմուտքի ազդեցությունը և այն վերածել հակամարտության թատերաբեմի, ապա իրականացնել թուրք-ռուսական առևտուր: Ռուսաստանին հաճախ նման խաղը ձեռնտու է լինում, քանի որ Արևմուտքի ազդեցությունն ավելի մեծ սպառնալիք է նրա համար, քան Թուրքիայի կայսերական հավակնությունները: Եթե Ուկրաինայի իշխանությունները դա չհասկանան, երկիրը կարող է լուրջ աղետի առաջ կանգնել»,- գրել է նա:
 
Ռեպետովիչը հիշեցնում է, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ուկրաինան անցել է Թուրքիայի կողմը սխալմամբ հավատալով, որ Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանի շահերը և Արցախը համեմատելի է Դոնբասի հետ: Բայց դա թյուր կարծիք է հիմնախնդրի էության վերաբերյալ: Նախ` երկու դեպքերի միջև մեծ տարբերություն կա, և երկրորդ` աջակցություն ցուցաբերելով Թուրքիային, Ուկրաինան հետևողական չէ գոնե Կիպրոսի հարցում:
 
«Դոնբասի և Ղրիմի դեպքում, եթե Ուկրաինան որոշի առաջիկայում փորձել վերադարձնել այդ տարածքները, ապա հետագա զարգացումները ավելի շատ նման կլինեն 2008 թվականի վրացական սցենարին, քան 2020 թվականի արցախյան սցենարին»,- շեշտել է նա:
 
Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակառակ Ուկրաինայի հույսերին, այս հակամարտության մեջ Թուրքիայի նպատակը չի լինի աջակցել Կիևի ձգտումներին և վերականգնել վերահսկողությունը ամբողջ տարածքում:
 
«Թուրք-ռուսական հարաբերությունների բնույթը հիմնված է տարբեր տարածքային ասպարեզներում համագործակցության և մրցակցության վրա, բայց ոչ իրենց սահմաններում: Թուրքիան քաջատեղյակ է, որ Ղրիմում կամ Դոնբասում մրցակցության նոր գոտի ստեղծելու փորձը կնշանակի ուժեղ աջակցություն քուրդ պարտիզաններին Թուրքիայում: Նման փորձ արդեն տեղի է ունեցել 2016 թվականին, և Անկարան սովորել է իր դասը, և լավ կլիներ, որ Կիևը ևս դա հասկանա»,- ասել է նա:
 
Վիտոլդ Ռեպետովիչը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Անկարայի նպատակն է այն բաժանել Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության ոլորտների, և դա, համենայն դեպս, չի հակասում Ռուսաստանի շահերին: Այնուամենայնիվ, կարելի է ակընկալել, որ Կիևը հակված կլինի տարածքների վերադարձման փորձերին, որոնք կխթանվեն Թուրքիայի աջակցության խոստումներով: Նաև անհնար է բացառել սադրանքները, որոնք ուկրաինացիներին կդրդեն ողբերգական որոշումներ կայացնել:
 
«Եթե պատերազմ սկսվի, ապա կարելի է ակնկալել, որ Թուրքիան կանի նույն քայլերը, որոնք արել է Ադրբեջանում, այսինքն իր ռազմական խորհրդականներին և ջիհադական վարձկաններին կուղարկի Կիև: Նման սցենարում պատերազմը չի սահմանափակվի Դոնբասով, այլ կհանգեցնի «Նովոռոսիյա» նախագծի վերագործարկմանը: Նրանք, ովքեր կասկածում են այդ ծրագիրը կյանքի կոչելու Ռուսաստանի տնտեսական ունակությանը, պետք է հիշեն, որ Թուրքիայի և Ուկրաինայի տնտեսությունների վիճակն էլ ավելի վատ է»,- ասել է Ռեպետովիչը:
 
Փորձագետը մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան Ուկրաինայում չի ներկայացնի Արևմուտքի շահերը, և այնտեղ ջիհադիստների տեղափոխումը կթուլացնի հարաբերությունները Ուկրաինայի և Արևմուտքի, այդ թվում Լեհաստանի միջև: Դա ձեռնտու կլինի Ռուսաստանի տեսանկյունից, քանի որ այն հետաձգելու է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սահմանները դեպի արևելք ընդլայնելու հեռանկարը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular