ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան հայտարարել է պատմության մեջ խստագույն կարանտին սահմանելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 16-ից Գերմանիան՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի պատճառով, սահմանելու է երկրի պատմության մեջ խստագույն կարանտինը: «Deutsche Welle» գերմանական մեդիաընկերությունը փոխանցել է, որ հեռուստատեսային ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:

-Չորեքշաբթի օրվանից սկսած՝ մեր անձնական և հասարակական կյանքը կսահմանափակվի առավել խստորեն, քան երբևէ դաշնային հանրապետության պատմության մեջ, - ասել է նախագահը:

Նա երկրի իրավիճակը սարսափելի է անվանել և հայտարարել է, որ վարակի տարածումը սպառնում է դուրս գալ վերահսկողությունից: Շտայնմայերը գերմանացիներին կոչ է արել՝ Սուրբ Ծննդի տոնակատարության ժամանակ անձամբ չտեսնվել հարազատների հետ: Նա գտնում է, որ կարելի է ավելի ուշ նվերներ փոխանակել և միասին ժամանակ անցկացնել, իսկ այժմ անհրաժեշտ է հաղթահարել համավարակը:

Ավելին ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular