ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը ուղեկցում է երթը։ Կոմիտասի պողոտայով մարդիկ շարժվում են դեպի Երևանի Փոքր կենտրոն։

 Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու տարածքից մեկնարկեց «Արժանապատվության երթը»։ Մասնակիցների պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանությունը ուղեկցում է երթի մասնակիցներին։ Կոմիտասի պողոտայուվ մարդիկ շարժվում դեպի Փոքր կենտրոն։

«Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանալ վարչապետի պաշտոնից, ապա մենք մեր գործողություններով պետք է նրան հեռացնենք այդ պաշտոնից։ Պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,–ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ՀՀ վարչապետին անվանեց ֆեյքերի պարագլուխ և լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ վարչապետի խոսքերին։

Шествие членов оппозиции с требованием отставки премьер-министра (14 декабря 2020). Еревaн
 

«Էս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստերի թագավորն է. այդ մարդն ամեն առավոտ սուտ է խոսել, պատերազմի 44 օրերի ընթացքում սուտ է խոսել, հիմա էլ շարունակում է ստել»,–ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular